Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղը մոտավորապես 200 միլիարդ նեպալական ռուփիի (1,3 միլիարդ դոլար) վնաս է պատճառել երկրին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Նեպալի ենթակառուցվածքների նախարար Սունիլ Լամսալը։ «Մենք տեղեկություն ենք ստացել, որ ենթակառուցվածքներին հասցված վնասը կազմում է շուրջ 200 միլիարդ ռուփի»,- ասել է նախարարը և հավելել, որ ջրհեղեղը զգալի վնաս է հասցրել ճանապարհներին և կամուրջներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11667

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով