Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը ժամը 22։50-ին մեկուսացվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։



