Մոսկվայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ օգոստոսի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հետախուզական ծառայությունների իրավասության ներքո գտնվող հարցեր, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք հետախուզական ծառայությունների իրավասության ներքո գտնվող մի շարք հարցեր։ Իսկ հետախուզական ծառայությունների իրավասությունը, ինչպես դուք լավ հասկանում եք, բավականին նուրբ և յուրահատուկ հարց է», – լրագրողներին ասել է Նարիշկինը։ «Հանդիպումը տեղի է ունեցել, բայց դրանում ոչ մի անսովոր բան չկա։ Հետախուզական ծառայությունների պրակտիկայում ղեկավարների միջև հանդիպումները կամ առցանց անձնական հանդիպումները մեր աշխատանքի մասն են կազմում», – նշել է ռուսաստանցի պաշտոնյան։ Նարիշկինի խոսքով՝ «Ջոն Ռեթքլիֆի հետ հանդիպումը աշխատանքային ձևաչափ էր». նման հանդիպումներ այս կամ այն երկրի հատուկ ծառայութունների հետ տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ։



