Կրեմլն անցնում է գործնական նախազգուշացումների՞․ ի՞նչ է սպասվում հայկական բիզնեսին Ռուսաստանում

Երկու օր է՝ հայաստանյան ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է ՝ ՌԴ-ում «Ջերմուկի» մեծ խմբաքանակ է արգելափակվել, խախտումներ են հայտնաբերվել։ Օրերս հայտնի դարձավ, որ մակնշման «Անկեղծ նշան» («Честный знак») պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես РБК-ին հայտնել էր Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։ Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որում գերատեսչությունը մատնանշել է «ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելու կանխման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը։ Արգելափակման պատճառ են նշվել «պարտադիր պահանջների խախտումները»։ Արգելքի տակ է հայտնվել 2026թ. փետրվարի 17-ի և 2026թ. մարտի 5-ի արտադրության ամսաթվերով արտադրանքը։ ՍԱՏՄ-ն անդրադարձավ այստեղեկություններին՝ նշելով, որ տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից», պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով