Թուրքիան ուսումնավարժական ինքնաթիռներ կմատակարարի Իսպանիային

Իսպանիայի մայրքաղաք Մադրիդում՝ «Airbus»-ի «Getafe» գործարանում ստորագրվել է թուրքական «TUSAŞ» ռազմարդյունաբերական ընկերության արտադրած «HÜRJET» ռեակտիվ ուսումնական ինքնաթիռների Իսպանիա արտահանման վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը, Իսպանիայի պաշտպանության նախարարության սպառազինության գլխավոր տնօրինության ներկայացուցիչ ծովակալ Անիսետո Ռոսիկեն, «Airbus Defence and Space»-ի ներկայացուցիչ Ժան Բրիս Դյումոնը, ինչպես նաև «TUSAŞ»-ի և թուրքական կողմի այլ պաշտոնյաներ։ Ծրագրի շրջանակում ինքնաթիռների մի մասը կարտադրվի Թուրքիայում և կմատակարարվի Իսպանիային, իսկ մյուս մասը՝ Իսպանիայում՝ տեղական արտադրողների մասնակցությամբ։ Ըստ իսպանական կողմի՝ «HÜRJET»-ները նախատեսված են փոխարինելու ներկայում օգտագործվող «F-5» ուսումնական ինքնաթիռներին։ Առաջին մատակարարումները նախատեսվում են 2028-ից, իսկ մինչև 2035-ը Իսպանիայի սպառազինությունում նախատեսվում է ունենալ ընդհանուր 30 ինքնաթիռ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով