ԿԸՀ-ն հաստատել է ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 27-ի նիստում հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի սեպտեմբերի 27-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Ինչպես տեղեկացրին ԿԸՀ-ից, «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 8-ական, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 4-ական, «Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 2-ական։ ԿԸՀ որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ են ներկայացվում 2026 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը` մինչև ժամը 18։00-ն: ԿԸՀ նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդներին 2026 թվականի սեպտեմբերի 27-ի և հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11732

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով