Իսլամական համագործակցության կազմակերպությունը նոր գլխավոր քարտուղար ունի

Մավրիտանիայի նախկին արտգործնախարար Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը ընտրվել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նոր գլխավոր քարտուղար։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է Ջիդդայում ԻՀԿ արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստում։ 66-ամյա շեյխ Ահմեդը կփոխարինի չադցի դիվանագետ Հուսեյն Իբրահիմ Թահային, որը գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Նոր գլխավոր քարտուղարը 2015-ից 2018 թվականներին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցերով հատուկ դեսպանորդը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով