Հայաստանը փորձում է արտահանումը վերակողմնորոշել ԵՄ. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրոպական միություն, սակայն, հակառակ լավատեսական հայտարարություններին, մատակարարումների ծավալը նվազագույն է. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես՝ Արևմուտք, վերակողմնորոշելու փորձ, անշուշտ, կա»,- ասել է Աղասանդյանը։ Միևնույն ժամանակ, նշել է դեպարտամենտի տնօրենը, այդ փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգության ապահովման արդյունավետ և համակարգված աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունը. «Եվրոպական միությունում նույնպես գործում են սանիտարական և բուսասանիտարական պահանջներ, թեկուզ ինչ-որ բանով տարբերվող մեր պահանջներից, իսկ Հայաստանից դեպի ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, դեռևս նվազագույն է»,- ընդգծել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12225

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով