Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է դիվերսիայի փորձի մեջ. մեկ ամիս առաջ ռազմավարական նշանակություն ունեցող օդանավակայանում պայթուցիկով բեռնված անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը և ՆԳ նախարար Ալեքսանդր Դոբրինդտը։ Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի այս փորձը հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մասն է, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների դեմ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ներգրավվածության մասին եզրահանգմանը Գերմանիայի կառավարությունը հանգել է դիվերսիայի փորձի ժամանակ կիրառված տեխնոլոգիաները և այլ տեղեկություններ, այդ թվում՝ հետախուզական տվյալներ ուսումնասիրելուց հետո։ Արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ի պատասխան դիվերսիայի այս փորձի՝ Գերմանիան փակում է Բոննում Ռուսաստանի հյուպատոսարանը և Բեռլինում «Ռուսական տունը»՝ մայրաքաղաքի կենտրոնում՝ Ֆրիդրիխշտրասեի վրա գտնվող մեծ շենքը, որը վաղուց լրտեսական գործունեության կասկածներ էր հարուցում։ Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևին Reuters-ի թղթակիցը երեքշաբթի օրը տեսել է երկրի ԱԳՆ շենք մտնելիս։ Գերմանիայի կառավարության հայտարարությանն անմիջապես արձագանքել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ վստահեցնելով, որ Եվրամիությունը եղել և մնում է համերաշխ Գերմանիայի հետ։ Նա X ցանցի իր հրապարակման մեջ հավելել է, որ ԵՄ արտգործնախարարներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն, թե ինչպես արձագանքեն Ռուսաստանի այս գործողություններին։ Համերաշխության նույնպիսի հայտարարությամբ ՆԱՏՕ-ի անունից հանդես է եկել նրա գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12225

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով