Լեհաստանի ՊՆ-ն հաղորդել է երկրում ամերիկյան ռազմաբազաների ստեղծման շուրջ բանակցությունների մասին

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբիի հետ։ Հանդիպման առանցքային թեմաներից մեկը եղել է Լեհաստանում ​​ամերիկյան մշտական ռազմաբազաների տեղակայումը: «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լեհական TVP World լրատվական ցանցը։ «Խոսքը մի քանի բազայի, մի քանի վայրի մասին է, որտեղ ամերիկացի զինվորները մշտապես կտեղակայվեն Լեհաստանում», – ասել է Զալևսկին լրագրողներին բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ «ամերիկացիները Լեհաստանում այնքան կարևոր շահեր ունեն, որ ցանկանում են այստեղ մնալ մշտական հիմունքներով»։ Լեհաստանի պաշտպանության փոխնախարարը նշել է, որ «հիմնական ուշադրությունը պետք է հատկացնել ոչ թե ամերիկյան զորքերի հնարավոր թվաքանակին, այլ ամերիկյան ներկայության որակին»։ Զալևսկին ասել է, որ Լեհաստանը ձգտում է ոչ միայն ավելի մեծ մշտական ​​​​ամերիկյան զորքերի ներկայության, այլև հասանելիության այն ռազմական կարողություններին, որոնք ներկայում բացակայում են, որպես օրինակ բերելով հետախուզական և հրամանատարական համակարգերը։ Ինչպես հայտնել է Զալևսկին, շուտով Լեհաստան կժամանի ԱՄՆ-ի ներկայացուցիչը, և նրան տեղում կներկայացվեն ամերիկյան բազաների տեղակայման վերաբերյալ առաջարկությունները։ Նա հստակեցրել է, որ դա տեղի կունենա մոտավորապես այն ժամանակ, երբ ավարտվի Եվրոպայում ամերիկյան ներկայության վերանայումը։ Լեհաստանում այժմ տեղակայված է շուրջ 10 000 ամերիկացի զինվոր, ինչը Գերմանիայից հետո Եվրոպայում երկրորդ ամենամեծ զորակազմն է։ Նրանց մեծ մասը տեղակայված է ռոտացիոն հիմունքներով, ոչ թե մշտական։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12220

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով