Ուկրաինայի հակամարտությունում Լոնդոնի դերն ամենաբացասականն է. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լավրովը առանձնահատուկ կոշտ քննադատության է ենթարկել Միացյալ Թագավորությանը՝ հայտարարելով, որ Լոնդոնի դերը Ուկրաինայի հակամարտությունում «ամենաբացասականն է»։ Նրա խոսքով՝ Բրիտանիան պատմականորեն հաճախ հակադրվել է Ռուսաստանին և, ի տարբերություն դասական դաշնակիցների, առաջնորդվել է սեփական շահերով։ Լավրովը նաև պնդել է, որ Բրիտանիան և ԱՄՆ-ը միշտ չէ, որ գործում են որպես լիովին համահունչ դաշնակիցներ, և հարց է բարձրացրել՝ արդյոք Լոնդոնը ներկայում փորձում է իր ազդեցությունը մեծացնել Վաշինգտոնի հաշվին։ Նա հիշեցրել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները՝ նշելով, որ այդ շրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Խորհրդային Միությանը տրամադրված օգնությունը, այդ թվում՝ Լենդ-Լիզի շրջանակում, նշանակալի դեր է ունեցել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12113

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով