Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է ԱՍՀ նախարարի մեկ տեղակալի և Միասնական սոցիալական ծառայության պետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանը վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ագնեսա Աղաբաբյանը վերանշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնում։ Լուսինե Քոչարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի նոյեմբերից, իսկ Ագնեսա Աղաբաբյանը Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում է 2026 թվականի հունվարից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12113

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով