ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է քրեական գործ հարուցել Ջաննի Ինֆանտինոյի դեմ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պատրաստվում է նախաձեռնել քրեական հետապնդում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջաննի Ինֆանտինոյի նկատմամբ՝ Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու փորձի համար։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի՝ Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու առաջարկի մասին հայտնի դարձավ հուլիսին։ Ինֆանտինոն ցանկանում էր ստեղծել մի ընկերություն, որը կվերահսկեր կազմակերպության գլխավոր տղամարդկանց և կանանց մրցաշարերը։ ՖԻՖԱ-ում հայտարարել էին, որ այս սխեման կարող էր ներգրավել շուրջ 4,2 միլիարդ դոլար։ Սակայն նախաձեռնությունը լայն քննադատության արժանացավ և դատապարտվեց տարբեր պաշտոնյաների, ֆուտբոլային ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների կողմից։ The Telegraph թերթի տեղեկություններով՝ ՈՒԵՖԱ-ն մտադիր է նրան անվստահության քվե հայտնել, եթե պաշտոնյան ինքնակամ հրաժարական չտա։ Ջաննի Ինֆանտինոն 56 տարեկան է։ Նա ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել 2016 թվականի փետրվարին, այնուհետև ևս երկու անգամ վերընտրվել է առանց մրցակից թեկնածուի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12113

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով