Արաղչին չի բացառել ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը վերադառնալու հնարավորությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը ճիշտ ուղի վերադարձնելն «անհնար չէ»։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում Կատարի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո։ «Դիվանագիտությունն անհրաժեշտ հուն վերադարձնելն անհնար չէ։ Ամեն բան կախված է ԱՄՆ-ի կողմից մեկ պարզ փաստի ըմբռնումից՝ ճնշումը չի աշխատում», – գրել է Արաղչին X։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է «վստահություն կառուցի, հարգալից խոսի, ճանաչի մեր իրավունքներն ու կատարի իր պարտավորությունները»։ Արաղչին նաև նշել է, որ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման ալ Թանիի հետ հանդիպումը «ստեղծագործական» է եղել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12113

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով