Գևորգ Մանթաշյանը վերանշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանը վերանշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանը մինչ այդ ազատվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը Գևորգ Մանթաշյանը զբաղեցնում էր 2022 թվականի հունիսից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12113

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով