Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ Զրույցի ընթացքում Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ Թուրքիայի և Ղազախստանի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր։ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Տոկաևին օգոստոսի 23-ին Ղազախստանում կայացած Կուրուլթայի ընտրությունների կապակցությամբ։ Էրդողանի գնահատմամբ՝ ընտրողների բարձր մասնակցությունը վկայում է երկրում իրականացվող բարեփոխումներին բնակչության աջակցության մասին։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12113

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով