Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին. ««Ես առճակատում չեմ փնտրում, բայց մի բան գիտեմ․ չի կարելի հենվել միայն թշնամու մտադրությունների վրա։ Եթե ցանկանում եք պաշտպանել Իսրայել պետությունը, պետք է մշտապես զարգացնեք այնպիսի կարողություններ, որոնք ավելի հզոր են, քան թշնամու և ձեր թշնամիների հնարավորությունները։ Որովհետև մտադրությունները փոխվում են։ Իսկ գիտե՞ք՝ երբ են դրանք փոխվում։ Երբ դուք թույլ եք։ Նրանք հարձակվում են, երբ դուք թույլ եք, և հարգում են ձեզ, երբ դուք ուժեղ եք։ Նրանք նաև խաղաղություն են կնքում ուժեղների հետ։ Թույլերի հետ խաղաղության դաշինքներ չեն կնքում։ Հետևաբար, մենք պետք է մշտապես մեծացնենք մեր ուժը»։



