Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով տներ, ճանապարհներ, կամուրջներ և գյուղատնտեսական հողեր։ Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել։ Նշվում է, որ 1300 ընտանիք մնացել է առանց գազի, իսկ 700-ը՝ առանց էլեկտրաէներգիայի։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղում աշխատում է ծանր տեխնիկան՝ մաքրելով և գնահատելով վնասը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11931

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով