Հայաստանն ու Հնդկաստանն ակտիվորեն շարունակում են տակտիկական հրթիռների առուվաճառքի բանակցությունները

Հնդկաստանն ու Հայաստանն ակտիվորեն շարունակում են հնդկական «Պրալայ» (Pralay) տակտիկական՝ կարճ հեռահարությամբ, հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է հնդկական IDRW պաշտպանական պորտալը։ Ըստ աղբյուրի՝ քննարկվում է «Պրալայ»-ի արտահանման տարբերակը։ Հրթիռի առավելագույն հեռահարությունը 290 կիլոմետր է։ IDRW-ն գրում է, որ Հայաստանի հետաքրքրությունը հնդկական հրթիռների նկատմամբ դիտարկվում է որպես Երևանի և Նյու Դելիի միջև պաշտպանական գործակցության ընդլայնման շարունակություն։ «Պրալայ»-ը հնդկական արտադրության ցամաքից ցամաք արձակվող տակտիկական հրթիռ է, որը նախատեսված է բարձր ճշգրտությամբ թիրախների խոցման համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11853

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով