Երկու վարկած կա՝ ինչու Քոչարյանին կալանավորեցին. ՀՀ իշխանության ուղերձն է Պուտինին

Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանում կարծես սկսվել է մի գործընթաց, որի իմաստը դեռ ամբողջությամբ պարզ չէ։ Սկզբում Գագիկ Ծառուկյանի, հիմա արդեն Ռոբերտ Քոչարյանի շուրջ քրեական և գույքային գործընթացները իշխանությունը ներկայացնում է որպես տարիներով չավարտված արդարության օրակարգի շարունակություն, ընդդիմությունը սա ներկայացնում է որպես քաղաքական հաշվեհարդար։ Բայց այս ամենի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականները շատ ավելի համակարգային խնդիր են բացահայտում։ Փաշինյանն ասում է, որ դատական համակարգը շարունակում է կապված մնալ նախկին վերնախավերի հետ, խոսում է պետական համակարգի վրա ներքին և արտաքին ազդեցությունների մասին, իսկ իրավապահ համակարգից տեղեկատվության արտահոսքի դեպքում արդեն սպառնում է զանգվածային ազատումներով։ Ստացվում է մի հակասություն․ ութ տարի շարունակ իշխանությունը խոսել է դատաիրավական և իրավապահ համակարգերի բարեփոխումների մասին, ստեղծվել են նոր մարմիններ ու վերահսկողական մեխանիզմներ, բայց հիմա հենց նույն իշխանությունն ասում է, որ համակարգի մի մասը կարող է խոչընդոտել իր իսկ հռչակած արդարության օրակարգին։ Եվ սա տեղի է ունենում այն պահին, երբ 2026–2031 թվականների ծրագրով կառավարությունը ցանկանում է ավարտին հասցնել հեղափոխության «կիսատ մնացած» օրակարգը և միաժամանակ դատական համակարգի կառուցվածքային փոփոխությունները կապում է նույնիսկ նոր Սահմանադրության հետ։ Հետևաբար հարցն արդեն միայն Քոչարյանի կամ Ծառուկյանի մասին չէ։ Հարցն այն է՝ Հայաստանում այսօր տեղի է ունենում իրավական պետության ամրապնդո՞ւմ, թե՞ իշխանության և պետական համակարգի ներսում ազդեցության տարբեր կենտրոնների բախում։ Թեման քննարկել ենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12416

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով