Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում հանրային տարածքների ազատման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Ավինյանը նշել է «Ֆեյսբուք» -ում արված գրառման մեջ՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Շինարարների փողոցում ապամոնտաժվել են համայնքային հողի վրա տարիներ շարունակ տեղակայված ինքնակամ շինությունները։ Տարածքը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին: Երևանում հանրային տարածքների ազատման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են»,-գրել է Տիգրան Ավինյանը։



