Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները պատժամիջոցներ չեն․ Գալուզին

Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների ներմուծման սահմանափակումները որպես «պատժամիջոցներ» ներկայացնելը չի համապատասխանում իրականությանը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ և լրատվամիջոցներ այդ սահմանափակումները ներկայացնում են որպես Ռուսաստանի կողմից կիրառվող «պատժամիջոցներ», մինչդեռ Մոսկվայի դիրքորոշմամբ՝ դրանք կապված են բուսասանիտարական վերահսկողության պահանջների հետ։ Գալուզինը նշել է, որ ռուսական կողմը մշտապես ուշադրություն է դարձրել բուսասանիտարական վերահսկողությանը։ Նրա խոսքով՝ պահանջները ներառում են հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը և մատակարարումների հետագծելիության ապահովումը։ ՌԴ փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն ավելի վաղ ընդունել է որոշ ապրանքների որակի հետ կապված խնդիրների առկայությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12017

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով