Ռուսաստանը միգրացիոն վերահսկողությունը տեղափոխում է նոր՝ թվային և շատ ավելի խիստ փուլ։ Գործում է տարեկան 90-օրյա սահմանափակումը նրանց համար, որոնք երկար մնալու այլ իրավական հիմք չունեն, «վերահսկվող անձանց ռեգիստրը», իսկ Մոսկվայում և Մոսկվայի մարզում Հայաստանից աշխատանքի մեկնածների համար՝ նաև «Амина» հավելվածով տեղորոշման փոխանցումը։ Սեպտեմբերի 1-ից այդ փորձնական ռեժիմն ավելի է ընդլայնվելու։ Բայց սա միայն միգրացիոն օրենսդրության հարց չէ։ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների արագ փոփոխության պայմաններում պետք է հասկանալ՝ կարո՞ղ է Ռուսաստանում ապրող և աշխատող հարյուր հազարավոր հայաստանցիների կարգավիճակը երբևէ դառնալ քաղաքական ճնշման գործիք։ Նման նախադեպ Ռուսաստանը ունեցել է Վրաստանի հետ հարաբերությունների սրման ժամանակ։ Միաժամանակ հակառակ շարժումն էլ կա՝ Ռուսաստանից մարդիկ և կապիտալ են տեղափոխվում Հայաստան, ակտիվություն կա անշարժ գույքի շուկայում, մինչդեռ Ռուսաստանում տարիներով աշխատած մեր քաղաքացիների համար իրենց խնայողությունները Հայաստան տեղափոխելը բանկային սահմանափակումների և պատժամիջոցային ռիսկերի պատճառով գնալով ավելի դժվար է դառնում։ Հետևաբար հարցն արդեն շատ ավելի լայն է՝ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացու իրավական անվտանգությունից մինչև Հայաստան վերադարձող մարդկանց ու կապիտալի ծավալ և հայ-ռուսական տնտեսական կապերի աստիճանական վերափոխում։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Հայկական Կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



