Երևանում գիշերը ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ: Տուժածներ չկան: ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջոցառումներով հայտնաբերվել է ատրճանակ, որն, ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիքն է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11964

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով