Առաջին անգամ արհեստական բանականության օգնությամբ գլխուղեղի ուռուցք են վիրահատել

Աշխարհում առաջին անգամ բուժառուի ուղեղի ուռուցքը հաջողությամբ հեռացվել է իրական ժամանակում արհեստական բանականության կիրառմամբ իրականացված վիրահատության ընթացքում։ Ռիս Հիբերտը՝ Բեդֆորդշիրից երկու երեխաների հայրը, առանց այս վիրահատության կարող էր կորցնել տեսողությունը, հայտնել են Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի վիրաբույժները։ Վիրահատության ընթացքում ԱԲ ամակարգն իրական ժամանակում վերլուծել է տեսագրությունը և վիրաբույժներին հուշել, թե ինչպես խուսափել ուղեղի կենսականորեն կարևոր, սակայն թաքնված արյունատար անոթների ու նյարդերի վնասումից։ Դրա շնորհիվ՝բժիշկները կարողացել են անվտանգ հեռացնել ուռուցքի հնարավոր առավելագույն մասը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11996

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով