Անտարկտիդայում սառույցների հալոցքը մեծացնում է սնդիկի տարածման վտանգը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սառույցների հալոցքն Անտարկտիդան սնդիկի «պահեստարանից» աստիճանաբար վերածում է շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրի։ Արդյունաբերականացման ժամանակաշրջանում Անտարկտիկական թերակղզու սառցադաշտերից սնդիկի արտազատումն աճել է մոտ 5,5 անգամ, իսկ ծովային նստվածքներում դրա կուտակման արագությունը՝ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ 160%-ով։ Սառցադաշտերի հալոցքի հետ տասնամյակներ շարունակ սառույցի և հողի մեջ «փակված» սնդիկը հալոցքային ջրերի միջոցով կրկին հայտնվում է շրջակա միջավայրում։ Հետազոտությունների համաձայն՝ հատակային նստվածքներում հայտնաբերված սնդիկի մոտ 56%-ն ունի մթնոլորտային ծագում, իսկ մնացած մասը կապված է սառույցների հալոցքի և էրոզիոն գործընթացների հետ։ Միաժամանակ, սառույցից ազատ օվկիանոսի մակերեսի ընդլայնման հետևանքով մթնոլորտի և օվկիանոսի միջև սնդիկի փոխանակումն աճել է շուրջ 350%-ով։ Սա մտահոգիչ է, քանի որ սնդիկը կարող է ներթափանցել Հարավային օվկիանոսի սննդային շղթաներ, կուտակվել ծովային օրգանիզմներում և հետագայում տարածվել ամբողջ էկոհամակարգում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12093

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով