Հայաստանում 2026թ. մայիսի 4-ին և 5-ին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը: Գագաթնաժողովին ընդառաջ՝ Հայաստան են ժամանելու ԵՄ տարբեր պաշտոնյաներ, տարբեր երկրների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրը, ժամը 12:00-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը կազմակերպում է մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին «/ VOICES OF ARMENIA» կոնֆերանս, որին մասնակցելու են Հայաստանի առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ, լրագրողներ, իրավապաշտպաններ: Հրավիրված բանախոսներից յուրաքանչյուրը հանդես կգա 10 րոպեանոց ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարական արժեքների նահանջը, մարդու իրավունքների ոտնահարումները տարբեր ոլորտներում: Բացման խոսքով հանդես կգա կոնֆերանսի կազմակերպիչ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ: Կոնֆերանսի բանախոսներն են՝ 1. ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ- «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ, 2. ՋՈՆ ԱՅԲՆԵՐ (ելույթը՝ տեսաուղերձով)- «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան 3. ՌՈԲԵՐՏ ԱՄՍՏԵՐԴԱՄ- Իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան 4. ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր 5. ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ- քաղաքագետ, սահմանադրագետ 6. ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ- «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան 7. ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ- «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր 8. ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ- Արցախի Մարդու իրավունքների պաշտպան 9. ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ- իրավապաշտպան, փաստաբան 10. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ – քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր 11. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՒԴՈՅԱՆ- Փաստաբան, իրավապաշտպան 12. ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ- քարոզչության ոլորտի հետազոտող, փորձագետ Կոնֆերանսին հրավիրված են ՀՀ-ում գործունեություն ծավալող դիվանագիտական կառույցների, միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Կոնֆերանսը հեռարձակվելու է հայերեն և անգլերեն լեզուներով: Կոնֆերանսի անցկացման վայրը՝ «Ani Plaza Hotel», «Նաիրի» սրահ (հասցե՝ Երևան, Սայաթ-Նովա 19): Միջոցառումը բաց է լուսաբանման համար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ



