Լպրծուն աստիճանասանդուղքի տարբերակն ենք ընտրում. բանակում նույն պատկերն է, ինչ 1999-ին

Պատերազմի տարիներին զինծառայողների կորուստների ընդհանուր թվի մեջ ոչ մարտական մահերը հաճախ մնում էին երկրորդ պլանում։ Խաղաղության պայմաններում յուրաքանչյուր սպանություն, ինքնասպանություն, մահացու միջադեպ արդեն շատ ավելի ծանր հարց է պետությանը, հատկապես երբ դեպքերը կրկնվում են նույնատիպ հանգամանքներում։ Տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ խնդիրը նոր չէ, մեկ հրամանատարի խնդիրը չէ։ Իրար հաջորդող մահերը, ինքնասպանություններն ու դրանց հասցնելու գործերը, ոչ կանոնադրային հարաբերությունները, բռնությունը և քրեական ենթամշակույթի մասին պաշտոնական խոստովանությունները ցույց են տալիս, որ տեխնոլոգիական արդիականացման կողքին Հայաստանը դեռ չի ավարտել բանակի ամենադժվար վերափոխումը՝ հրամանատարության, ներքին վերահսկողության, պատասխանատվության և զինվորի կյանքի պաշտպանության համակարգի փոփոխությունը։ 2026–2031 թվականների կառավարության ծրագիրն արդեն խոստանում է պաշտպանության համակարգի նոր փուլ։ Բայց գլխավոր հարցն այն է՝ առաջիկա հինգ տարիների ծրագիրը մեզ տալի՞ս է հիմք սպասելու բանակի իրական, արմատական վերակառուցման, թե՞ կրկին հիմնականում փոխելու ենք բանակի չափը, ծառայության ժամկետը և սպառազինությունը։ Թեման քննարկել ենք քրեական արդարադատություն փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12129

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով