ՀՀ վարչապետն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին Անկախության օրվա առթիվ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․ «Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս և լավագույն,բարեմաղթանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Բարձր եմ գնահատում Ուզբեկստանի արձանագրած նշանակալի առաջընթացը և երկրի զարգացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումները, որոնք Ձեր ղեկավարությամբ նոր հնարավորություններ են ստեղծում երկրի կայուն զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և Ուզբեկստանի միջազգային հեղինակության ամրապնդման համար։ Վստահ եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, փոխադարձ հարգանքն ու վստահությունը, ինչպես նաև երկուստեք գործադրվող ջանքերը նոր խթան կհաղորդեն մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։ Համոզված եմ, որ առկա քաղաքական փոխըմբռնման և փոխադարձ վստահության հիման վրա կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերություններին և բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ ի շահ մեր ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ բարեկեցություն և կայուն առաջընթաց»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12128

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով