Ինչո՞ւ Հայաստանը ինքը չի մատակարարում էներգիա Նախիջևանին, այլ տարանցման մասին է խոսվում

Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում ձևավորվում է մինչ այժմ գրեթե չեղած մի ուղղություն՝ էներգետիկ փոխկախվածությունը։ Օգոստոսի 25-ին Լաչինում Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ ոլորտի պատասխանատուները քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծումն ու արտահանումը և պետական սահմանին երկու էներգահամակարգերի փոխկապակցման հնարավոր տարբերակները։ Սա հաջորդում է Իլհամ Ալիևի օգոստոսի 11-ի հայտարարությանը, որ Ադրբեջանն արդեն պատրաստել է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագիծ, իսկ Ջաբրայիլում կառուցված խոշոր ենթակայանը նախատեսված է հենց մեծ ծավալի էլեկտրաէներգիայի փոխանցման համար։ Ալիևը խոսում է հետագայում 500, նույնիսկ 1000 մեգավատ էլեկտրաէներգիայի արտահանման մասին։ Եվ սա ուղղակիորեն կապվում է ԹՐԻՓՓ-ի հետ։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ մեծ է հավանականությունը՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում առաջինը գործարկվեն հենց էլեկտրահաղորդման գծերը, քանի որ դրանք տեխնիկապես կարելի է համեմատաբար արագ կառուցել։ Միաժամանակ Հայաստանի ներսում էլ էներգիայի պահանջարկի տրամաբանությունն է փոխվում. արհեստական բանականության հաշվարկային հսկայական հզորությունները կարող են Հայաստանը էներգիայի ավելցուկ ունեցող երկրից վերածել նոր արտադրական հզորությունների կարիք ունեցող երկրի։ Հետևաբար էներգետիկան այլևս պարզապես տնտեսության ճյուղ չէ. այն դառնում է տարածաշրջանային դիրքի, տեխնոլոգիական զարգացման և ազգային անվտանգության ենթակառուցվածք։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12030

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով