Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Անկախության տարիներին Ղրղզստանն էական առաջընթաց է արձանագրել պետականաշինության, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ ոլորտներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել Հայաստանի և Ղրղզստանի միջև քաղաքական երկխոսությունն ու ակտիվ փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է ուղերձում: Անկախության օրվա առթիվ Ղրղզստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12048

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով