ԱՄՆ Մեծ կիրճում հեղեղումից հետո 1 մարդ զոհվել է, շուրջ 15 մարդ՝ անհետ կորել

ԱՄՆ Արիզոնայի նահանգում գտնվող Մեծ կիրճ (Grand Canyon) ազգային պարկում 1 մարդ զոհվել է, շուրջ 15 մարդ՝ անհետ կորել անսպասելիորեն տեղի ունեցած հեղեղումից հետո: Այս մասին հաղորդում է CBS News-ը։ Հեղեղաջրերը խոշոր գլաքարեր, մետաղական կոնստրուկցիաներ և տարատեսակ աղբ են քշել-լցրել Կոլորադո գետը, ինչը հանգեցրել է մեծ ավերածությունների։ Իշխանությունները մարդկանց կոչ են արել պարկի վարչակազմին տեղեկատվություն տրամադրել օգոստոսի 29-ի կեսօրին Բրայթ Էնջել կիրճում և Ֆենթոմ Ռանչ շրջանում գտնվող զբոսաշրջիկների մասին։ Հեղեղումից հետո առնվազն 62 մարդ է տարհանվել հայտնի զբոսաշրջային վայրից։ Ազգային պարկի ծառայության տվյալներով՝ Բրայթ Էնջել գետի վրայով անցնող գրեթե բոլոր հետիոտնային կամուրջները քանդվել են, ինչն անհնար է դարձրել գետը հատելը։ Իշխանությունները նաև հայտնել են, որ հեղեղը վնաս է հասցրել կիրճի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ազգային պարկը ջրով ապահովող ջրատարին։ Մեծ կիրճն այցելուների թվով չորրորդ տեղն է զբեղեցնում ԱՄՆ ազգային պարկերի թվում. 2025 թվականին դրա այցելուների թիվը կազմել է 443 միլիոն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12049

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով