Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Նեպալի հյուսիսային շրջաններում՝ Չինաստանի հետ սահմանին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 903-ի։ Այս մասին հաղորդել է երկրի Աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչությունը։ Ըստ գերատեսչության՝ փրկվել է 10 461 մարդ։ Գրեթե 4200 մարդ անհետ կորած է, այդ թվում՝ 592 օտարերկրացի: The Guardian պարբերականը հաղորդում է, որ անհետ կորածների թվում է հիդրոէնեգետիկական օբյեկտների առնվազն 933 աշխատող։ Նրանք կարող են արգելափակված լինել թունելներում և ստորգետնյա հատվածներում։ Այժմ Նեպալի իշխանությունների առաջնահերթություններից է հասնել նրանց։ Տիբեթում հաստատվել է 16 մարդու մահը։ Եվս 500 մարդ անհետ կորած է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12050

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով