Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 31-ին ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ Պապիկյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնելով։



