ԱՄՆ-ն մտադիր է ևս մեկ բանկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի հետ գործարքների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է այս շաբաթ պատժամիջոցներ կիրառել ևս մեկ բանկի նկատմամբ՝ Իրանի տնտեսական մեկուսացման ջանքերն ուժեղացնելու նպատակով։ Այս մասին օգոստոսի 30-ին The Associated Press գործակալությանն ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Սա ֆինանսական բռնություն է լինելու, եթե անհրաժեշտ լինի, – հարցազրույցում ասել է Բեսենթը։ – Մենք մարդկանց ցույց ենք տալիս, որ գիտենք, թե ովքեր եք դուք, դուք գիտեք, թե ովքեր եք, և սա պետք է դադարեցվի»։ Բեսենթը AP-ի հետ զրուցել է Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում կայանալիք Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների գագաթնաժողովից առաջ, որտեղ նա առանձին կհանդիպի աշխարհի խոշոր և զարգացող տնտեսությունների իր գործընկերների հետ՝ Իրանի դեմ համագործակցությունը խրախուսելու համար։ Բեսենթը չի նշել, թե կոնկրետ որ բանկի նկատմամբ այս շաբաթ պատժամիջոցներ կսահմանվեն։ Նա միևնույն ժամանակ նա անդրադարձել է Պեկինի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներին՝ հաշվի առնելով, որ Չինաստանն իրանական նավթի հիմնական գնորդն է։ Պաշտոնյան նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում կխոսի նաև իր չինացի պաշտոնակցի հետ, և որ «բոլոր տարբերակները սեղանին են»։ Բեսենթի պնդմամբ՝ Վաշինգտոնը և Պեկինը համակարծիք են այն հարցում, որ Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի, իսկ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12061

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով