Ով է անուն տալիս ճանապարհին

Աշխարհաքաղաքականության մեջ ճանապարհները պատկանում նրան, ով կարողանում է սահմանել դրանց իմաստը։ Բաքուն հիմա պայքարում է հենց դրա համար։ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ ադրբեջանական «Թրենդը» «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնում է արդեն ոչ թե որպես հայ-ադրբեջանական հաղորդակցության հարց, այլ Միջին միջանցքի և նույնիսկ Հյուսիս–Հարավ երթուղու ապագա օղակ։ Պատկերը լրացնում են թվերը. 2022-ից Միջին միջանցքով Ադրբեջանի տարածքով բեռնահոսքն աճել է գրեթե 90 տոկոսով, իսկ Ալյաթի նավահանգստի տարեկան թողունակությունը նախատեսվում է 15 միլիոն տոննայից հասցնել 25 միլիոնի։ Սա քարոզչությունից ավելի լուրջ բան է։ Բաքուն փորձում է «Զանգեզուրի միջանցքը» հայ-ադրբեջանական վեճի բառարանից տեղափոխել եվրասիական տնտեսական բառարան։ Եթե այդ անունը վաղը շրջանառվի Պեկինում, Աստանայում, Տաշքենդում ու Բիշքեկում, մյուս օրը այն կհայտնվի ներդրումային ծրագրերում և քարտեզներում։ Իսկ քարտեզները երբեմն պայմանագրերից երկար են ապրում։ Հենց այստեղ է Հայաստանի խնդիրը։ «Թրամփի ուղին» սկզբունքորեն այլ իրականություն է կառուցում։ Հայաստանի տարածքով ճանապարհ՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Հայկական սահմանապահ, հայկական մաքս, հայկական իրավազորություն, Հայաստանի մասնակցություն կառավարմանը։ Երկու անունների հետևում, հետևաբար, երկու տարբեր պատկերացում կա։ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության մեջ Հայաստանը տարածք է, որով պետք է անցնել։ «Թրամփի ուղու» տրամաբանության մեջ Հայաստանը պետություն է, որի հետ պետք է պայմանավորվել։ Ամբողջ տարբերությունը սա է։ Դարեր շարունակ կայսրությունները ճանապարհ էին կառուցում ոչ միայն ապրանք տեղափոխելու, այլ իշխանություն

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12079

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով