Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 3 միլիարդ եվրոյի (3,48 միլիարդ դոլար) համաձայնագրի ստորագրման մասին։ Դրա շրջանակներում Իսրայելը Հունաստանի համար կկառուցի բազմամակարդակ պաշտպանական համակարգ։ Իսրայելի հայտարարության մեջ ասվում է, որ 26 միլիոն եվրոյի (30,2 միլիոն դոլար) հավելյալ գործարքի շրջանակներում Իսրայելը Հունաստանին կվաճառի անօդաչու թռչող սարքերի դեմ գմբեթային համակարգեր։



