«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Այսօր ասում են՝ խաղաղապահները ոչինչ չարեցին Արցախում… Չարեցին, որովհետև դուք չթողեցիք և չուզեցիք։ Խաղաղապահը ո՞նց պետք է գործի, երբ դու ինքդ՝ որպես Հայաստանի իշխանություն, հայտարարում ես, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Դա քո երկրի ներքին խնդիրն է, Ռուսաստանն այնտեղ որպես ի՞նչ պետք է լիներ, երբ դու այն ճանաչում ես Ադրբեջանի մաս։ Ալիևն էլ Ռուսաստանին ասում է՝ ախպեր ջան, դու այստեղ ի՞նչ գործ ունես, ինչի՞ ես եկել, ի՞նչ խաղաղապահ, ո՞ւմ միջև։ Եթե Արցախն Ադրբեջանի մաս է, և Հայաստանն էլ դա ճանաչել է Պրահայում, վե՛րջ, դու էնտեղ դառնում ես ավելորդ, կամ էլ, եթե զոռով մնում ես այդ տարածքում, ուրեմն դու ագրեսոր ես ու հիմա էլ եկել, ադրբեջանական հողն ես գրավել… Պետք չէ շատ միամիտ լինել՝ այս ամեն ինչը չհասկանալու համար։ Հայաստանում ուկրաինական սցենարով պատերազմ չի լինի: Մենք այդ ռեսուրսը չունենք: Պրովոկացիա գուցե լինի, բայց ոչ այդ սցենարի կրկնությունը: Երբ Զելենսկին հայտարարում է, թե պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ մտնելու հարցում, դա Զելենսկու ծաղրածուական խաղերն են… Մանրամասները՝ տեսանյութում:



