Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Հնդկաստանի վարչապետի, Տաջիկստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպումներին։



