Եվրահանձնաժողովը խստացնում է ամերիկյան ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։ «Կարգավորող մարմինը OpenAI-ի կողմից մշակված ChatGPT չաթբոտը ճանաչել է որպես շատ մեծ առցանց որոնողական համակարգ (VLOSE), իսկ Reddit ինտերնետային ֆորումը և Roblox խաղային հարթակը՝ շատ մեծ առցանց հարթակներ (VLOP)՝ համաձայն թվային ծառայությունների մասին օրենքի»,-ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Եվրամիությունում երեք ծառայություններից յուրաքանչյուրից օգտվողների միջին ամսական թիվը կազմում է առնվազն 45 միլիոն, ինչը համապատասխանում է VLOSE-ի և VLOP-ի սահմանումներին: «Այս նոր կարգավիճակը նշանակում է, որ ChatGPT-ն, Reddit-ը և Roblox-ը այժմ կենթարկվեն ավելի բարձր մակարդակի վերահսկողության և հաշվետվողականության ԵՄ-ի ներսում, ինչը արտացոլում է դրանց զգալի ազդեցությունը մեր քաղաքացիների և հասարակությունների վրա», – մամուլի հաղորդագրության մեջ ասել է ԵՀ-ի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրքունենը։



