Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Լիոնել Մեսսին ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Արգենտինայի ազգային հավաքականի կազմում: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստը սոցցանցերում կատարած գրառմամբ. «Սա որոշում էր, որը ցավեցրել է և դեռ ցավեցնում է հոգիս, բայց հասկանում եմ, որ եկել է այդ պահը։ Ես սիրել եմ, սիրում եմ և միշտ կսիրեմ հավաքականում լինելը։ Ես ինձ ամբողջությամբ նվիրեցի, այլևս տալու ոչինչ չունեմ։ Շնորհակալ եմ այս 20 տարիների ընթացքում ցուցաբերած ողջ սիրո համար։ Ես շատ եմ կարոտելու ձեզ ներսից լսելը։ Այժմ ես ձեզանից մեկը կլինեմ՝ միշտ դրսից երկրպագելով և աջակցելով (թե՛ լավ, թե՛ վատ պահերին, և առավել ևս՝ դժվար ժամանակներում)։ Հեռանում եմ այն խաղաղությամբ և հպարտությամբ, որ թիմակիցներիս հետ միասին ձեզ նվիրել եմ երազանքի պահեր։ Խենթություն էր այդ ամենը ձեզ հետ ապրելը։ Սիրում եմ ձեզ»,- գրել է Մեսսին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12104

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով