Ռուսաստանը Շվեդիայից պահանջում է միջոցներ ձեռնարկել դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների կապակցությամբ, սակայն Ստոկհոլմը դեռևս անգործության է մատնված. РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Ստուդեննիկովը։ Ինչպես նշել է դիվանագետը, դրոնների մասնակցությամբ յուրաքանչյուր միջադեպից հետո ռուսական կողմը երկրի ԱԳՆ է ուղարկում համապատասխան հայտագրեր՝ «պահանջելով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ այդ հակաօրինական գործողությունների կատարողներին ու պատվիրատուներին բացահայտելու և ապագայում նմանատիպ հարձակումները կանխելու ուղղությամբ»։ «Այնուամենայնիվ, դրոններով սադրանքները շարունակվում են, և մենք շվեդական իշխանություններից համառորեն պահանջում ենք ձեռնարկել սպառիչ միջոցներ՝ հետագայում նման հարձակումները թույլ չտալու համար։ Առայժմ Շվեդիայի իրավասու մարմինները ցույց են տալիս կամ դա անելու իրենց անկարողությունը կամ ցանկության բացակայությունը»,- ընդգծել է նա։ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հերթական հարձակմանն է ենթարկվել հուլիսի 2-ին։ Դրոններից մեկը ներկ է նետել, իսկ մյուսը, որին ամրացված է եղել պայթուցիկ սարքի նման իր, ընկել է դիվանագիտական ներկայացուցչության մերձակա տարածքում։ Հարձակումների է ենթարկվել նաև Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։



