Նիկոլ Փաշինյանն ու Սթիվ Դեյնզը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12127

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով