Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պաշտոնապես պահանջել է միջոցներ ձեռնարկել Պարսից ծոցի Լարակ կղզուն ԱՄՆ-ի հասցրած ռազմական հարվածից հետո: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը։ Օգոստոսի 31-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ուղղված նամակում կազմակերպությունում Իրանի դեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար Ղոլամհոսեյն Դարզին ԱՄՆ-ի գործողությունները որակել է որպես Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում։ Դարզին հայտարարել է, որ Թեհրանը «խստորեն դատապարտում է ագրեսիայի այս անօրինական ակտը»։ Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերն, իրագործելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը, պաշտպանական և համաչափ հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին, որոնք օգտագործվում էին Վաշինգտոնի «հանցավոր հարձակումների և ագրեսիայի» համար։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հարվածների համար կրում է միջազգային պատասխանատվություն, իսկ այն անձինք, որոնք հարձակման հրաման են տվել, ղեկավարել են այն կամ մասնակցել դրան, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Դարզին ընդգծել է, որ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության և անվտանգության սպառնալիքի միակ



