Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ստեղծած Մեքքայի պաշտպանական դաշինքը տարածաշրջանային պատասխանատվության և հավաքական զսպման սկզբունքների հիման վրա զգալի ներդրում կունենա տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության ու կայունության ապահովման գործում։ «Խաղաղության մասին խոսելիս չպետք է մոռանալ Գազայի և Լիբանանի մասին։ Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 74 հազար մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Ամբողջ տարածաշրջանը վճարում է այս ագրեսիվ քաղաքականության գինը»,- ասել է Էրդողանը։



