Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 1-ին ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր։ Այս մասին տեղեկանում է սոցիալական ցանցերում նախարարի կատարած հրապարակումից։ «Այսօր ստուգայցեր եմ կատարում բանակային դիրքեր, որտեղ հերթապահություն են իրականացնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցները»,- գրել է Պապիկյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։



