Բիշքեկում ընթանում է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ռուսական կողմից մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետեր Ալեքսանդր Նովակը և Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը, ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Ավելի վաղ Ուշակովը հայտարարել էր, որ քննարկման թեմաների շարքում կլինեն Ուկրաինայի խաղաղության գործընթացը և Սև ծովի ավազանում ստեղծված իրավիճակը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12174

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով