«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ

։ Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից՝ ներկայացնելով մանրամասներ։ «Սեպտեմբերի 1-ին ժամը 02:55-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն): Իրականացված զննության արդյունքում հիմնարկի երկու տեղամասերի միջնամասից հայտնաբերվել է մեկ պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և 1 USB լար»,-ասված է ՔԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12216

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով