Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ի և 6-ի գիշերը և կեսօրից հետո, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։



