Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանն ազատվել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների պաշտոններից։ ՀՀ վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Արաքսիա Սվաջյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. հունվարի 3-ից, իսկ Արթուր Մարտիրոսյանը՝ 2020 թվականի փետրվարի 12-ից։



